Անապայում բնակվող հայ խոհարարը ռեկորդ է սահմանել երեք րոպեում 11 շաուրմա պատրաստելով: Այս մասին հայնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեկորդը սահմանվել է «Ես կարող եմ» անունը կրող շոուի ժամանակ:
Նշվում է, որ Արտեմ Գինոսյանը խոհարար է, աշխատում է Անապայի ռեստորաններից մեկում:
Ավելի ուշ Գինոսյանը խոստովանել է, որ շոուին մասնակցել է հատուկ նպատակով՝ սահմանել նոր ռեկորդ: