Փետրվարի 19-ին «ВКонтакте»-ում և մի շարք այլ սոցկայքերում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ քաղցկեղից մահացել է հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն, մինչ այդ կեղծ ինֆորմացիան կհերքվեր, այն լայնորեն տարածվել է համացանցում:
Աստղի մահվան մասին նախ հայտնել է World Tattoo & Piercing-ը՝ նշելով, որ դերասանն իր հիվանդությունը գաղտնի է պահել՝ փորձելով միայնակ պայքարել դրա դեմ, սակայն ի վերջո չի կարողացել դա անել:
Դրանից հետո նորությունը հայտնվել է նաև թվիթերում և արագ տարածվել:
Սիլվեսթեր Ստալոնեն 71 տարեկան է, նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, իսկ համաշխարհային հայտնություն ձեռք է բերել «Ռոկի» ֆիլմից հետո: