Գիտություն Հայաստան Քաղաքականություն 

Դպրոցների տնօրենների ընտրության կարգը կփոխվի. Լևոն Մկրտչյան

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով դպրոցների կառավարման մեխանիզմի մասին, նշեց, որ այսօր գոյություն ունեցող մոտեցումները չեն արդարացնում իրենց, դպրոցների տնօրենների ընտրության մեխանիզմը պետք է փոփոխության ենթարկվի:

Նախարարի խոսքերով, տնօրենների ընտրության մասով փաթեթն արդեն պատրաստ է և շուտով կներկայացվի կառավարությանը:

Շատ մանրամասներ Մկրտչյանը չհայտնեց, սակայն նաև նշեց, որ էականորեն փոխվելու են տնօրենների թեկնածուների համար նախատեսված պահանջները և մեծանալու է տնօրենների պատասխանատվությունը:

 

  • 28
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    28
    Shares

Նույն շարքից