Հասարակություն 

Ուսանողների ակցիան՝ ի պաշտպանություն ծեծի ենթարկված փոխդեկանի

analitik.am

ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պաշտպանելով Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին: Նրանք մասնավորապես պահանջում են վերջինիս չհեռացնել պաշտոնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարսեղյանի և մի խումբ անձանց միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Միջադեպի հստակ պատճառները դեռ հայտնի չեն:

Դրանից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կպահանջի Բարսեղյանից հրաժարականի դիմում գրել:

Նույն շարքից