Միջազգային Քաղաքականություն 

Չնայած Թուրքիայի սպառնալիքներին, սիրիական կառավարական ուժերը մտնում են Աֆրին

analitik.am

Սիրիական կառավարական ուժերը սկսել են մուտք գործել Աֆրին, որտեղ թուրքական բանակը հունվարի 20-ից ռազմական օպերացիա է իրականացնում քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հըզբոլլահին:

Directorate 4-ն իր հերթին տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են սիրիական կառավարական ուժերը պատրաստվում մուտք գործել Աֆրին:

Ավելի վաղ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարությամբ էին հանդես եկել, որ տարածաշրջանի համար կործանարար է լինելու, եթե սիրիական բանակը որոշի Աֆրինում օգնել քրդական ինքնապաշտպանական ուժերին:

Դրանից հետո էլ տեղեկություններ հայտնվեցին, որ քրդերի և սիրիական կառավարական ուժերի միջև պայմանավորվածություն կա աջակցության մասով:

Նույն շարքից