ՀՀ կառավարության որոշման համաձայն ՀՀ ՊԵԿ-ի տնօրինության տակ գտնվող Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում տեղակայված մարզական համալիրում գտնվող 18596610.14 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, վերցվելու է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ից և անժամկետ, սեփականության ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ին: