Սպիտակ տունը մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության հետ: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով իր աղբյուրին: Այսկերպ Թրամփը ցանկանում է հերքել այն տեղեկությունները, թե շատ փափուկ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ:
Աղբյուրը նաև հայտնել է, որ արդեն այսօր օպերատիվ խումբ է ստեղծվում, որը թույլ չի տալու Մոսկվային միջամտել 2018 թվականին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին:
Բացի դրանից, ԱՄՆ նախագահի աշխատակազմն արդեն զգուշացրել է բոլորին, որ պատժամիջոցները կարող են վերաբերել նրանց, ովքեր էական պայմանագրեր կկնքեն Ռուսաստանի հետ՝ զենքի վաճառքի մասով: Դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որը հրապարակայնորեն հայտարարեց Ռուսաստանից C-400 գնելու մասին: