Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կարիք կա միջազգային հանրությանը հիշեցնելու Սումգայիթյան ջարդերի մասին. Աշոտյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների  ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով հրավիրված լսումների մասին, նշեց, որ տեղի ունեցած իրողությունը հայտնի է, սակայն այսօր էլ շարունակում են նոր փաստեր ի հայտ գալ:

Աշոտյանի խոսքերով, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են Սումգայիթյան ջարդերի հարցն արծարծելու համար, սակայն պետք է հաշվի առնել, որ միջազգային քաղաքական դաշտում սերնդափոխություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում, կարծես թե, մոռացվել են վերոնշյալ ողբերգական էջերը: Ուստ հրավիրված լսումները նպատակ ունեն միջազգային հանրությանը հիշեցնելու տեղի ունեցածի մասին:

Աշոտյանը հիշեցրեց, որ ԵԽ-ն 10 հատուկ բանաձև է ընդունել Արցախյան հիմնախնդրի հետ կապված, որոնցից մեկով էլ դեռ 30 տարի առաջ ԽՍՀՄ իշխանություններին կոչ է արվել պաշտպանել Ադրբեջանի հայերին:

Ինչ վերաբերում է վերջին փաստաթղթերին, ապա ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, դրանք ընդունվում են համահարթեցման սկզբունքով, ուստի կարիք կա հիշեցնելու միջազգային հանրությանը իրականության մասին:

Աշոտյանը նաև հայտնեց, որ խորհրդարանը նախաձեռնել է Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարություն, որին միացել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները՝ իրենց ստորագրությունը դնելով դրա տակ. « Կարող ենք մտածել, որ այս ամենը պատմություն է, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ դա միայն պատմություն չէ, այլ ծրագրավորված քաղաքականություն, որը շարունակվում է մինչև օրս»:

 

 

Նույն շարքից