Հայաստան Քաղաքական 

Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոցի մեկնարկ` Երևանում

Հարգելի գործընկերներ, հայտնում ենք, որ սույն թ-ի մարտի 1-ից Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը
նախաձեռնում է <<Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոցի>> մեկնարկը:
• Ինչու է ստեղծվել դպրոցը
«Սոցիալ Դեմոկրատ քաղաքական դպրոց»-ի նպատակն է՝ ստեղծել կրթության հարթակ, որտեղ մասնագետների
կողմից կտրվեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության,
սոցիոլոգիայի ոլորտներից, և մասնավորապես սոցիալ-դեմոկրատիայի և դրա զարգացման հեռանկարների
մասին։
Դպրոցի նպատակներից է պատրաստել տեղեկացված, իրական գիտելիքներով զինված, գաղափարապես հասուն
առաջնորդներ եւ հասարակության անդամներ, ովքեր կկրեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու
փիլիսոփայությունը, կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, եւ կտարածեն սոցիալ-
դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը մեր հասարակությունում, այդպիսով նպաստելով
հասարակութեան գաղափարական հասունացմանը եւ ինքնակազմակերպման ունակության բարձրացմանը։
Ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով։
Բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի
դասախոսներ, քաղաքական գործիչներ եւ այլոք։
Դասընթացներն իրականացվելու են ինտերակտիվ բանախոսությունների, քննարկումների միջոցով, որոնք
կարող են պարունակել ժամանցային տարրեր։

Ուսուցման.
Եղանակը՝ Ոչ ֆորմալ
Ձեւը՝ Առկա
Տեւողությունը՝ 4 ամիս
Պարբերականությունը՝ Շաբաթական 2 օր
Լեզուն՝ Հայերեն ։
Դասընթացների մասնակիցները ստանալու են գիտելիքներ 4 հիմնական առարկաներից, որոնք են՝
• Քաղաքագիտություն
• Տնտեսագիտություն
• Իրավագիտություն
• Սոցիոլոգիա
Որոնք իրենց ներսում մեծամասամբ բաժանվելու են 5 հիմնային ենթակետերի։
• Ովքեր կարող են դիմել
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
• Տարիքը՝ 18 տարեկանից սկսած։

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական
պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի
հիման վրա։
Դիմումի փաթեթը ներառում է
• Դիմում-հայտ (Էլեկտրոնային կամ գրավոր)
• ինքնակենսագրություն
• անձնագրի էլեկտրոնային պատճեն
• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ մասնակցությունների մասին տեղեկություն, ձեռքբերումները
հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման առաջին վերջնաժամկետն է սույն թվականի Փետրվարի 23-ը(ներառյալ)։
Հայտադիմում լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով.
https://goo.gl/forms/Tbb0GmhGyrl2X0cE3
Դասընթացները տեղի են ունենալու Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության գրասենյակում (Հայաստան,
0002, Երևան,Ղազար Փարպեցու փող., 22 շենք, բն.1 (Կենտրոն վարչ. շրջան) )
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (060)50 1887 , +374(098) 723638
հեռախոսահամարներով:
Դպրոցի պատասխանատուն է Ռադիկ Կարապետյանը:

Նույն շարքից