Միջազգային Քաղաքական 

Ինչու է Ռուսաստանը վերջին սերնդի կործանիչներ ուղարկել Սիրիա

«Կոմմերսանտ»-ի աղբյուրները հաստատել են, որ Ռուսաստանը 5-րդ սերնդի կործանիչներ է ուղարկել Սիրիա: Խոսքը վերաբերում է Су-57-երին:

Պարբերականի աղբյուրը նշել է, որ նորագույն կործանիչները Սիրիա են ուղարկվել զինված համակարգի փորձարկման ծրագրի շրջանակներում: Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ քանի Су-57 է ուղարկվել արաբական երկիր:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սիրիայում թվով երկու Су-57 կործանիչ կա: Սիրիական աղբյուրները հայտնում են, որ կործանիչները վայրէջք են կատարել Հմեյմիմ բազայում: Ավելի ուշ նաև տեսանյութ էր հրապարակվել, որը հաստատում էր ինֆորմացիան:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

 

Նույն շարքից