Հասարակություն 

Գիտնականները հայտնել են սերիալների մահացու վտանգի մասին

Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում սերիալներ դիտելու համար, լուրջ խնդիրներ են ունենում՝ կապված վերջույթների և թոքերի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Thrombosis and Thrombolysis-ում:

Գիտնականներն այս եզրահանգմանը եկել են ավելի քան 15 հազար մեծահասակ մարդու առողջական վիճակը հետազոտելուց հետո: Հետազոտությանը մասնակցողներին բաժանել են 4 խմբի, հազվադեպ հեռուստացույց դիտողներ, երբեմն դիտողներ, հաճախ դիտողներ և շատ հաճախ դիտողներ: Արդյունքում պարզվել է, որ վերջիններս 1,7 անգամ ավելի շատ են խնդիրներ ունենում առողջության հետ:

Հետազոտողները պնդում են, որ խնդիրներն ի հայտ են գալիս երկար ժամանակ անշարժ մնալու պատճառով: Դրանք հնարավոր չէ վերացնել նույնիսկ ֆիզիկական ակտիվության արդյունքում: Հետևաբար գիտնականները խուրհուրդ են տալիս շատ ժամանակ չանցակցնել հեռուստացույցի առջև:

 

Նույն շարքից