Քաղաքական 

Թուրքիան դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը

Անկարան դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը:

Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված բանաձևերը չեն կարող ունենալ իրավաբանական հետևանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձև:

 

 

Նույն շարքից