Խորհրդարանում մեկնարկել են «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» լսումները: Լսումների մեկնարկին նախաձեռնող ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ աշխատակիցները թույլ չեն տվել Վարդգես Գասպարիին մուտք գործել խորհրդարանը: Փաշինյանն ասաց, որ հարցով դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով Գասպարիին հնարավորություն տալ մասնակցել լսումներին:
Ապա ԵԼՔ խմբակցության ղեկավարը հնչեցրեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհերի անունները՝ առաջարկելով մեկ րոպե լռութամբ հարգել զոհերի հիշատակը:
Փաշինյանը նաև ընթերցեց հայտարարությունը, որն առաջարկվում է ընդունել ԱԺ-ի կողմից: Այն դրական եզրակացություն չի ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, սակայն հարցը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստի ժամանակ: