Բարի օր Հասարակություն 

Մինչ այսօր չեն պատժվել նրանք, ովքեր սպանեցին մեր երեխաներին. Մարտի 1-ի զոհի հայր

analitik.am

Մինչ այսօր ոճգրագործությունը բացահայտված չէ, հայտնի չէ, թե ով է տվել հրամանները և ովքեր սպանեցին մեր երեխաներին: Խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» լսումների ժամանակ հայտարարեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել. «Գևորգ Կոստանյանն ասում էր, թե վկաների կեսն արտագաղթել են, կեսը չեն հիշում ոճրագործությունը: Ստացվում է՝ եթե անցնի ևս 10 տարի դո՞ւք էլ չեք հիշի այդ մասին: Սա ինչ հայտարարություն է»:

Քլոյանը նշեց, որ Կոստանյանը խոստացել էր բացահայտել հանցագործությունը, անցել է 10 տարի, սակայն այն չի բացահայտվել. «Սադրիչները երեխաներին տարան կրակի բերան: 3 քաղաքացի զոհվել է գազային նռնակից: 4 ոստիկանի մոտ է եղել այդ «Չերյոմուխա» տեսակի զենքը: Մենք գիտենք այդ ոստիկանների անունները, դրանք հրապարակվել են: Սակայն մինչև այսօր այդ ոստիկանները չեն հարցաքննվել: Չեն հարցաքննվել բարձրաստիճան պաշտոնյաները, անմիջապես կատարողները: ՀՔԾ-ն միայն հարցաքննում է շարքային քաղաքացիներին, բայց այդ քաղաքացիները չեն կարող իմանալ, թե ով ում սպանեց: Անցել է 10 տարի, այս ընթացքում դատախազներն ու քննիչներն ամեն ինչ արել գործը պարտակելու համար, այլ ոչ թե բացահայտելու»,-ասած Գոռ Քլոյանի հայրը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են, պայքարելու են բոլոր մեղավորներին պատժելու համար:

 

Նույն շարքից