Հայաստան Քաղաքական 

Պատերազմն անխուսափելի է. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, բանակցություններում առաջընթաց չկա, քանի որ պետությունները և, առաջին հերթին, Ռուսաստանը շահագրգռված չեն այդ հարցում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը խոսեց նաև Երևանը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը ՀՀ նախագահի կողմից Մյունխենում հնչեցրած պատասխանի մասին: Շիրինյանը, մասնավորապես, նշեց, որ հայտարարությունը զառանցանք անվանելը լավ էր, սակայն եթե Եվրոպան լսի այն:

Ինչ վերաբերում է Հայաստանի խնդիրներին առհասարակ, ապա քաղաքագետը կարծում է, որ մեր երկրին պետք է նոր ինտելեկտուալ սերունդ, որը կարող է հավասար գործընկերություն ծավալել այլ երկրների հետ և պաշտպանել Հայաստանի շահերը.  «Եթե մինչև հիմա «յոլա» գնալ հնարավոր էր, ապա հիմա հնարավոր չէ»

 

Նույն շարքից