ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարության մասին, որի տակ ստորագրել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները, նշեց, որ այն ուղղված է նաև արտաքին լսարանին: Նպատակ կա միջազգային հանրությանը իրազեկել կատարված ոճրագործությունների մասին և ակնկալվում է, որ այդ հանրությունը պատշաճ գնահատական կտա փաստարկված իրադարձություններին:
Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, ապա Աշոտյանը նշեց, որ գայթակղությունը մեծ է եղել ավելի կոշտ որակումներ տալ, բայց պահվել են թե՛ իրավական, թե՛ քաղաքական լեզուն, ինչը բխում է երկարաժամկետ ռազմավարությունից:
Հայտարարությունը ԱԺ-ում կքննարկվի փետրվարի 28-ին: