Առողջապահություն Հասարակություն 

Սուրճի օգտակարության մասին՝ փաստերով

Ինչպե՞ս է էներգետիկ ըմպելիքը նվազեցնում վտանգավոր հիվանդությունների հավանականությունը ։

Գիտնականները պարզեցին , որ  ամենօրյա սուրճի օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը ՝ 12%  հիվանդությունների առկայության դեպքում ։ Առողջության բարելավման ավելի շատ հնարավորություններ դիտվում են նրանց մոտ , ովքեր  օրեկան խմում են երեք բաժակ : Ինչպես պարզվել է , օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում  սուրճի հատիկների մեջ պարունակվող  ՝ հակաօքսիդիչներն ու պոլիֆենոլները ։

Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի գիտնականներն անցկացրեցին մասշտաբային ուսումնասիրություններ , որն ապացուցեց  սուրճի օգտակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ։  Փորձի արդյունքները հրապարակվել են  գիտական հայտնի ​​ամսագիր՝  « Annals of Internal Medicine » - ում ։ Հետազոտողները 16 տարիների ընթացքում հետևել են ավելի քան 500 հազար մարդկանց օրգանիզմում կատարվող փոփոխությունների ցուցանիշներին , որոնց տարիքը փորձարկման մեկնարկի ժամանակ եղել է 45-ից մինչև 75 տարեկան : Այս տարիների ընթացքում մասնակիցները պարբերաբար լրացրել են իրենց առողջությանը և կենսակերպին վերաբերող հարցաթերթիկներ : Փորձագետները եկել են այն եզրակացության , որ օրեկան մի քանի բաժակ սուրճի սպառումը ,  կարող է զգալիորեն երկարացնել կյանքը , իսկ հինգ կամ ավելի բաժակը`կնվազեցնի ինսուլտի ռիսկը  40% -ով : Ուսումնասիրության առաջատար հեղինակը պնդում է․

«Մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը բարելավում է լյարդի ֆունկցիան և իմունային համակարգը : Այս տվյալները հնարավորություն են տալիս վստահաբար ասել , որ սուրճը դրական ազդեցություն ունի առողջության վրա »:

Հսկայական ուսումնասիրության արդյունքների համաձայն `օրեկան մեկ բաժակ սուրճը կարող է լուրջ բարելավել առողջությունը  ։ Սուրճի մեկ չափաբաժնի օգտագործման դեպքում  սրտանոթային հիվանդություններից ,  քաղցկեղից , կաթվածից մահանալու ռիսկը նվազում է 12% -ով (համեմատած այն մարդկանց հետ , ովքեր չեն խմում սուրճ ) : Օրեկան երեք բաժակ սուրճը նվազեցնում է այդ ռիսկը  18%-ով ։ Ճշգրիտ ուղղումներ կատարելով ՝ սննդակարգի և ծխելու գործոններում , հետազոտողները հայտնաբերել են հստակ  օրինաչափություն ՝ ինչքան բարձր է սուրճի սպառումը , այնքան ցածր է մահվան ռիսկը յուրաքանչյուր հիվանդությունից : Միևնույն ժամանակ , ամենևին կարևոր չէ , ըմպելիքը պարունակում է կոֆեին , թե ոչ ։

Այս էներգետիկ ըմպելիքը երկար ժամանակ գրավել  է գիտնականների ուշադրությունն իր օգտակար հատկություններով : Օրինակ ՝ հայտնի է , որ սուրճն ակտիվացնում է ուղեղը , նպաստում թոքերի շնչառական գործընթացին  , նվազեցնում սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը , քաղցկեղի առաջացումը , նույնիսկ վերականգնում է ճանաչողական գործընթացը ՝ Պարկինսոն և Ալցհեյմեր հիվնդություններով տառապողների մոտ ։ Սա ապացուցվեց   մկների վրա անցկացված փորձարկումների շնորհիվ , որոնց գեների փոփոխության արդյունքում  , նրանք դարձան Ալցհեյմեր հիվանդության կրողներ ։ Կենդանիներին սկսեցին կոֆեին տալ և  հետագայում պարզվեց , որ դրանց մոտ  ճանաչողական խանգարում տեղի չունեցավ :

Կան նաև  ծանրակշիռ  ապացույցներ , որ սուրճի չափավոր սպառումը կարող է զգալիորեն նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը կանանց մոտ : Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականներն աշխատելով  215 հազար մարդու ցուցանիշների հետ , ստացել են նույն տվյալները : Ըստ նրանց հետազոտությունների `բնական ըմպելիքի օգտագագործումը բերում է օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը:

Սուրճն աշխարհում ամենատարածված ըմպելիքն է : Զարմանալի է , բայց  նա զբաղեցնում է երկրորդ  տեղն  ամենակարևոր օրինական ապրանքատեսակների վարկանիշում՝ նավթից հետո : Ամեն տարի աշխարհում արտադրվում է ավելի քան 6.5 միլիարդ տոննա սուրճ , որոնցից 5 միլիարդն արտահանվում է Եվրոպա , ԱՄՆ և Կանադա : Միջին հաշվով , երկիր մոլորակի ժամանակակից բնակիչը , տարեկան սպառում է ՝  4.2 կգ սուրճ : Ըստ վերջին հարցումների , սուրճի ամենահավատարիմ  սիրահարները ՝   Ֆինլանդիայի , Նորվեգիայի և Դանիայի բնակիչներն են :

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից