Հասարակություն 

Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանը գնդակահարվե՞լ է

Այսօր խորհրդարանում մարտի 1-ի իրադարձությունների մասին լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ հայտնի դեպքերից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որ քաղաքացի Սամվել Հարությունյանը գնդակահարվել է: Պատգամավորը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, ասաց, որ իր տեղեկություններով, նախաքննական մարմինն այդ մասով հերքում կամ հաստատում չի տարածել՝ պահանջելով Բիշարյանից հիմա հերքել կամ հաստատել ինֆորմացիան:

Բիշարյանը նշեց, որ Հարությունյանի մահվան հանգամանքները քննութան առարկա են ներկայումս՝ ամեն դեպքում հավելելով, որ քննություն իրականացնող մարմինը որևէ տեղեկություն չունի Հարությունյանի հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ: Ավելին՝ Սամվել Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ հրազենային վիրավորման մասին չի խոսվում:

Ինչ վերաբերում է այն ժամանակ ինֆորմացիան հերքելուն կամ հաստատելուն, Բիշարյանը հայտարարեց, որ այն ժամանակ ՀՔԾ-ն կարծես թե հայտարարություն տարածել է:

 

 

Նույն շարքից