Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումից հետո Նիդերլանդների ներկայացուցիչը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ

analitik.am

Թուրքիայում Նեդերլանդների ժամանակավոր ներկայացուցիչը հրավիրվել է երկրի ԱԳՆ՝ կապված Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու հետ: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների խորհրդարանաի ներկայացուցիչների պալատը ձայների 142 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ երկու բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական իշխանությունները կոչ են արել Նիդերլանդների իշխանություններին վերանայել որոշումը՝ նշելով, որ պետք չէ քաղաքականացնել պատմությունը:

Նույն շարքից