Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի ոչ թե ՀՀԿ-ի, այլ կոալիցիայի կողմից

analitik.am

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ: Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Սարգսյանի թեկնածությունն առաջադրել իշխող կոալիցիայի կողմից, այլ ոչ թե ՀՀԿ-ի:

Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Սարգսյանի հետ և այդ հանդիպումների հիման վրա էլ կոալիցիայի ներսում որոշում է կայացվել առաջադրումը կատարել համատեղ:

Վարդանյանի խոսքերով, այն պատկերացումները և այն հատկությունները, որոնք ունի Արմեն Սարգսյանը, ամբողջովին բավարարում են ՀՅԴ-ին: Ավելին, Վարդանյանի կարծիքով, Սարգսյանի պատկերացումները համահունչ են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին և պատկերացումներին. «Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը կկարողանա ստեղծել այնպիսի քաղաքական մշակույթի մթնոլորտ, որը երկիրը կտանի իրական ժողովրդավարության, իրական տնտեսական զարգացման և հզորացման»:

Նույն շարքից