Սիրիական Աֆրինում ռազմական օպերացիա իրականացնող թուրքական զինված ուժերը հարվածել են մարդասիրական օգնության ավտոշարասյանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են քրդական աղբյուրները:
Նշվում է, որ հարվածի արդյունքում կա զոհ: Վիրավորների թիվը հասնում է 7-ի:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ թուրքական հրետանին հարվածել է ահաբեկիչների ավտոշարասյանը՝ նշելով, որ դեպի Աֆրին է շարժվել 30-40 տրանսպորտային միջոց: