Հասարակություն 

Նարեկ Սարգսյանը խոսել է Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագրի մասին

Այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողներ հետ հանդիպման ժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը, խոսելով Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդելու վերաբերյալ լուրերի մասին, նշեց, որ քանդվելու է միայն մեծ օղակաձևը ծավալը:

Ինչ վերաբերում է աշտարակին և փոքր օղակաձև ծավալին, ապա դրանք պահպանվելու են, ինչի մասով կոնցեսիոների հետ համաձայնություն կա:

Սարգսյանը նշեց, որ  մի կողմից կա օդանավակայանը, որը շարունակում է զարգանալ, իսկ մյուս կողմից էլ հին մասնաշենքը, որը չի բավարարում ժամանակակից տեխնոլոգիաներին, սակայն դա չի հանգեցնելու դրան, որ օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջովին քանդվի: Իսկ վերոնշյալ մեծ օղակաձև ծավալը քանդելուց առաջ էլ պետք է առաջարկներ ներկայացվեն և հիմնավորվի որոշումը:

Նույն շարքից