Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ում, բացի Արմեն Սարգսյանից, այլ թեկնածուների անուններ էլ են քննարկվել

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ վերջինս հենց այն թեկնածուն է, ով կարող է խորհրդարանում լայն կոնսոլիդացիա ապահովել:

Ամեն դեպքում Բաղդասարյանը նշեց, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի քվեարկություն կլինի:

Ինչ վերաբերում է դրան, որ ԵԼՔ-ը պատրաստվում է դիմել ՍԴ Արմեն Սարգսյանի ընտրության կարգը վիճարկելու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դա մասնագիտական հարց է՝ խնդրելով իրեն չծանրաբեռնել նման հարցերով: Բաղդասարյանի խոսքերով, դրա պատասխանը կտա Սահմանադրական դատարանը:

ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև ՀՀԿ-ի ներսում այլ թեկնածուների մասով հնարավոր քննարկումների մասին: Նա մասնավորապես նշեց, որ այս թեմայով երկար քննարկումներ են եղել, այլ թեկնածուների մասին խոսակցություններ եղել են, իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կարծիքին, ապա այն հնչել է ամենավերջում և ի վերջո որոշում է կայացվել, որ Արմեն Սարգսյանը լավագույն տարբերակն է:

Կոնկրետ, թե ում անունն է շրջանառվել Արմեն Սագսյանից բացի, Բաղդասարյանը չասաց, բայց նշեց, որ մամուլում էլ այդ մասին խոսվել է, և ում մասին, որ գրվել է, այդ մարդու անունը եղել է քննարկվող թեկնածուների թվում:

Նույն շարքից