Գիտություն Հասարակություն 

Գիտնականները հայտնաբերել են  «հավերժ երիտասարդ»  մնալու մի քանի եղանակ

analitik.am

Պորտուգալիացի գիտնականները եկել են այն եզրակացության , որ բջիջներում քրոմոսոմների պաթոլոգիական քանակի զարգացման կանխումը հավանաբար կօգնի ծերացման դեմ պայքարում : Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև , որ  տարիքի ընթացքում օրգանիզմում ճնշվում է  «Forkhead Box M1» սպիտակուցը , որը կարգավորում է բջիջների բաժանման վերահսկող գեների գործունեությունը: Ինչպես պարզվել է , այս սպիտակուցի մեծացումը մարդու բջիջներում   օգնում է դադարեցնել քրոմոսոմների արագ աճը և  նվազեցնում ծերացման գործընթացը ։

Մեծ Բրիտանիայի գիտնականներն էլ  հայտնաբերել են մարդկային բջիջների երիտասարդացման նոր միջոց ։ Երիտասարդացմանը նպաստող յուրահատուկ նյութը` ռեսվերատոլը,  հայտնաբերվել է սև շոկոլադի , հաղարջի և գինիների մեջ : Հենց այդ նյութն է ստիպում բջիջներին տրոհվել  և բազմապատկել երիտասարդացնող բջիջների քանակը: Բժիշկ Լորինա Հարրիսը մեկնաբանել է այսպես. «Տելոմերի ամեն կարճացումից բջիջը ծերանում է : Երբ այն կարճանում է՝ հասնելով որոշակի չափսի արդեն անուղղելի է դառնում , և բջիջը մնում է այդպիսին ընդմիշտ , բայց «ռեսվերատոլ» - ի օգնությամբ մենք կարող ենք անընդհատ խթանել տելոմերների երկարացումը» : Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի նույն գիտնականները նաև  հայտնաբերել են մարդու օրգանիզմում մի շարք սպիտակուցների « Սպլայսինգ գործոնը » , որը օգնում է բջիջներին պարբերաբար թարմանալ , բայց փորձագետները չէին կարողանում պարզել , թե ո՞ր նյութի հաշվին են այդ սպիտակուցները օգնում հին բջիջներին վերականգնել իրենց ֆունկցիան : Այժմ , այս նոր մշակված մեթոդներով հնարավոր կլինի հասկանալ , թե ինչ անել , որպեսզի մարմինը երիտասարդ մնա ինչքան հնարավոր է երկար :

Հայտնի է նաև  , որ շոու-բիզնեսի աստղերն ու միլիարդատերերը մեծ գումարներ են վճարում երիտասարդացնող պրոցեդուրաների համար՝ օրինակ, երիտասարդ դոնորների արյան փոխներարկում : Աշխարհի հարուստ մարդկանց շրջանում նորաձև դարձած  երիտասարդացման այս մեթոդը   կոչվեց  «Դրակուլայի մեթոդ» ։ Այսպիսով ՝մարդուց արյուն են վերցնում , դրանից դուրս հանում պլազման և ներարկում են այն մաշկի տակ : Համարվում  է , որ այս գործընթացը դեմքի և ձեռքերի մաշկը դարձնում է ավելի հարթ ու խնամված ։

Մոսկվայի պետական ​​համալսարանի երկրաբանության ֆակուլտետը  ևս մեկ ճանապարհ գտավ երիտասարդության պահպանման համար: Պրոֆեսոր Անատոլի Բրուշկովը Յակուտիայի հավերժական սառույցներում հայտնաբերեց  մանրէ , որը , նրա խոսքերով,  վերապրել է մամոնտներին : Գիտնականը կարծում է , որ այս «անմահության մանրէների» ուսումնասիրությունը կարող է օգնել մարդու կյանքը երկարացնելու հարցում , բայց  պետք է գտնել խոշոր ներդրողների ։

Երիտասարդեցնող միջոցների ոլորտում  գիտական նվաճումները, իհարկե, հետաքրքիր են, սակայն, արդյունավետությունը դեռևս վիճարկելի է, ուստի եզրափակելով վերոնշյալը՝ ասենք, որ   ծերություն մեթոդիկայի հեղինակ  Բրայն Քենեդին վստահ է, որ երիտասարդության հիմքում շարժումն է , ճիշտ սննդակարգը, լիարժեք քունը և հաճելի պահերը:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից