Հայաստան Քաղաքական 

Գևորգ Կոստանյանը՝ մարտի մեկի գաղտնի հրամանի բովանդակության մասին

Այսօր՝ փետրվարի 23-ին, խորհրդարանում մարտի 1-ի դեպքերին նվիրած լսումների ժամանակ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ գաղտնի հրամանին, որը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելուն:

Կոստանյանը մասնավորապես նշեց, որ այդ հրամանը հրապարակողները ենթարկվել են քրեական պատասխանատվության, քանի որ գաղտնիք են բացահայտել:

Ինչ վերաբերում է կոնկրետ հրամանի բովանդակությանը, ապա Կոստանյանի խոսքերով, հրամանը չի նշանակել, որ զորքը պետք է մասնակցի Երևանում ծավալված գործողություններին: Ուղղակի զորքը զորանոցային վիճակի բերելու հրաման է տրվել, կապված սահմանում տիրող իրավիճակի հետ: Կոստանյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը եղել է, քանի որ այդ օրերին սահմանին դեպքեր են գրանցվել, ինչի մասին գրված է:

Սրան ավելի ուշ հակասեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ սահմանների պաշտպանությունը Երևանում չէր, սահմաններից զորքը բերվել է Երևան և բոլորը դա հասկանում են:

Նույն շարքից