Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Արգենտինայում ՌԴ դեսպանատանը մոտ 400 կգ կոկաին է հայտնաբերվել

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Արգենտինայի մայրաքաղաքում ռուսական և արգենտինական համապատասխան մարմիններին համատեղ օպերացիայի արդյունքում կանխվել է այդ երկրից դեպի եվրոպական շուկա կոկաինի արտահանումը:

Զախարովան հայտնել է, որ օպերացիայի արդյունքում ձերբակալվածներ կան, ովքեր ՌԴ և Արգենտինայի քաղաքացիներ են:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հաստատել է, որ ուղեբեռը, որն արդեն պատրաստ է եղել ճանապարհ ընկնելու համար, հայտնաբերվել է Ռուսաստանի դեսպանատանը պատկանող շինություններից մեկում: Այն պատկանել է այդ պահին արդեն ծառայողական պարտականություններն ավարտած տեխնիկական հարցերով աշխատակցին:

Զախարավան միևնույն ժամանակ հերքել է վարկածը, որ թմրանյութի խմբաքանակը Եվրոպա կարող էր ուղարկվել դիվանագիտական ծառայությունների միջոցով:

Ավելի վաղ արգենտինական ԶԼՄ-ները գրել էին, որ Բուենոս Այրեսում գտնվող Ռուսաստանի դեսապանատանը 2016 թվականին 12 ճամպրուկ է հայտնաբերվել, որոնց մեջ կոկաին է եղել՝ նախատեսված Եվրոպա ուղարկելու համար: Խմբաքանակի քաշը կազմել է գրեթե 400 կգ:

Հավելենք, որ ձերբակալվածների թիվը հասնում է 5-ի: Նրանցից 2-ն Արգենտինայի քաղաքացի են, 3-ը՝ Ռուսաստանի:

Նույն շարքից