Բարի օր Հասարակություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր ատժամիջոցների մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում

analitik.am

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի նկատմամբ նոր պատամիջոցների մասին կարող է հայտարարել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ նախարարությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատամիջոցների ուղղությամբ՝ վստահություն հայտնելով, որ մի քանի շաբաթ անց ինքը նորից լինելու է Սպիտակ տանը, որպեսզի խոսի դրանց մասին:

Հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր ՌԴ այն քաղաքացիների ցուցակը, որոնք ամենայն հավանականությամբ հայտնվելու են նոր պատամիջոցների թիրախում: Ցուցակում հայտնվել էին 1 միլիարդ դոլարից ավել կարողություն ունեցող ռուսաստանցիները, այդ թվում նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը:

Նույն շարքից