Հասարակություն 

Վթարից հետո երիտասարդը սկսել է լեզգինկա պարել ավտոմեքենայի վրա վթարից վախեցած ընկերուհուն հանգստացնելու համար /տեսանյութ/

Սարատովում երիտասարդը վթարի ենթարկվելուց հետո բարձրացել է ավտոմեքենայի վրա և սկսել է լեզգինկա պարել: Ապա նույնը շարունակել է անել նաև ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին հայտնում է Լայֆը:

Նշվում է, որ երիտասարդը եղել է ՎԱԶ-2110 ավտոմեքենայի ղեկին, որը բախվել է ՎԱԶ-2109-ին, ինչի արդյունքում վերջինս էլ իր հերթին բախվել է Hyundai-ի:

Վթարի արդյունքում տուժածներ չեն եղել, բայց երկար խցանում է առաջացել:

Ավելի ուշ պարզվել է, որ տեսահոլովակի հերոսը որոշել է պարել, որպեսզի այդկերպ հանգստացնի վթարի պահին իր հետ մեքենայում եղած աղջկան, ով վախեցել է հարվածից:

Նույն շարքից