Լրագրող Էվան Բլասսը հայտնել է, թե ինչ գնով են վաճառվելու Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Բլասսի տեղեկություններով, սմարթֆոններից առաջինը վաճառվելու է 841 եվյոյով, երկրորդը՝ 997:
Նշվում է, որ նախորդ մոդելների հետ համեմատած այս սմարթֆոններն ավելի հզոր ծրագիր ունեն լուսանկարներն ու տեսանյութերը մշակելու համար:
Հավելենք, որ Samsung-ն իր նորությունները ներկայացնելու է փետրվարին: