Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանը թույլ չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի դեմ բանաձև ընդունել

Ռուսաստանը թույլ չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի դեմ բանաձև ընդունել: Խոսքը վերաբերում է բանաձևին, որում նշվել է, թե Իրանը պատասխանատվության բաժին ունի Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ: Բանաձևը ներկայացրել էր Մեծ Բրիտանիան, դրան աջակցել էին Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

Ամեն դեպքում կողմերը որոշել են շարունակել բանակցությունները և փետրվարի 26-ին քվեարկության դնել Եմենում ապստամբներին զենք վաճառելու մասով գոյություն ունեցող արգելքի ժամկետը երկարացնելու հարցը:

Վերոնշյալ մերժված բանաձևում խոսք է եղել նաև ապստամբներին զենք վաճառելու արգելքի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին:

Նույն շարքից