Եգիպտոսի Ասիյուտ քաղաքում ոստիկանը բռնել է բնակելի շենքի լուսամուտից ընկած 5-ամյա երեխային՝ փրկելով վերջինիս կյանքը: Համացանցում հայտնված տեսանյութում, երևում է, թե ինչպես է ոստիկանը կարողանում դա անել այն ընթացքում, երբ վերջինիս գործընկերները փորձում են սավան բացել երեխային բռնելու համար:
Mirror-ը հայտնում է, որ 3-րդ հարկից ընկած երեխան չի տուժել, իսկ ահա նրան փրկող ոստիկանը հոսպիտալացվել է: Բարեբախտաբար լուրջ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել:
Ավելի ուշ երեք ոստիկաններն էլ պարգևատրվել են:
https://www.youtube.com/watch?v=v0dHCkz4fU8