Այո, այծեր են քայլում ադրբեջանական գերեզմանների վրայով, սակայն հայերն ադրբեջանական հուշարձանների նկատմամբ վանդալիստական գործողություններ չեն իրականացրել:
Նման հայտարարությամբ Եվրոպայում իր ելույթի ժամանակ հանդես է եկել բլոգեր Օրդուհան Թեյմուրխանը:
Իսկ սրա կողքին մենք ունենք Նախիջևանի օրինակը, որտեղ ադրբեջանական բանակի մասնակցությամբ հազարավոր հայկական խաչքարեր ոչնչացվեցին, ինչը վկայող տեսանյութերը տարածված են համացանցում: