Մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցութան 15-րդ համագումարը: Համագումարի ընթացքում կուսակցության անդամների միաձայն որոշմամբ, ՕԵԿ նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը:
Մինչև նախագահի ընտրությունը, Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության արտահերթ համագումարում մի քանի կուսակցություններ դիմել են առանձնանալու խնդրանքով, դրա համար էլ հիմա իրականացվում է «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը:
Ելույթով հանդես եկավ նաև ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ում կարծիքով, իր կուսակցությունը 21 տարի շարունակ պայքարել է, իր տեղն ու դերն ունի և պետք է խոնարհվել կուսակցության կատարած աշխատանքի առաջ:
Հավելենք, որ ՕԵԿ-ականները ստիպված էին մոտ մեկ րոպե սպասել օրհներգին, որն այդպես էլ չհնչեց: