Քաղաքական Միջազգային 

Թրամփը խայտառակություն է անվանել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սիրիայում Ռուսաստանի և Իրանի գործողությունները՝ այն անվանելով «խայտառակություն»: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Այն, ինչ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան կատարեցին Արևելյան Ղուտայի բնակիչների հետ, խայտառակություն է»,-հայտարարել է Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով Սիրիայում ամերիկյան ներկայության պատճառների  մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան զորքն արաբական երկրում գտնվելու միայն մեկ պատճառ ունի՝ պայքարը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ. «Մենք այլ պատճառ չունենք»:

Ավելի վաղ ամերիկյան իշխանություններն Արևելյան Ղուտայում բռնության աճի համարի մեղադրել էին Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին:

 

Նույն շարքից