Բարի օր Հասարակություն 

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ

analitik.am

Սույն թվականի փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ին ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝  3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նույն շարքից