Բարի օր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իրանն ու Իսրայելն արդեն հաջորդ տարի կարող են պատերազմ սկսել իրար դեմ. The National Interest

analitik.am

Իրանն ու Իսրայելն արդեն հաջորդ տարի կարող են պատերազմ սկսել իրար դեմ: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով The National Interest-ի փորձագետներին, ովքեր վերլուծում են Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները:

Հեղինակները նշում են, որ Իրանն այսօր տարածաշրջանում լուրջ ակտիվություն է ցուցաբերում: Նշվում է, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են Սիրիայի մարտերին: Բացի դրանից, Իրանն աջակցում է նաև Հըզբոլլահին:

Հեղինակները հիշեցնում են, որ փետրվարի առաջին կեսին արդեն բախում տեղի ունեցել է երկու երկրների միջև, երբ Իսրայելն Իրանին մեղադրեց անօդաչուներով իր օդային տարածք մտնելու մեջ, ինչից հետո սիրիական ՀՕՊ համակարգերն  իսրայելական կործանիչ ոչնչացրեցին:

Եթե դեպքերը շարունակեն նույն կերպ զարգանալ, The National Interest-ի փորձագետները վստահ են, որ արդեն 2019 թվականին պատերազմ կսկսվի:

 

 

Նույն շարքից