Բարի օր Հասարակություն 

Իրաքում առնվազն 15 թրքուհի մահապատժի է դատապարտվել

analitik.am

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար Իրաքում Թուրքիայի առնվազն 15 քաղաքացի (կին) մահապատժի են դատապարտվել, հայտնում է BBC News-ը:

Դատապարտված կանայք խոստովանել են, որ օգնել են ԻՊ-ին ահաբեկչական հարձակումների իրականացնելու գործում, կամ ամուսնացած են եղել ԻՊ անդամների հետ: 20-50 տարեկան կանայք դատական նիստին ներկայացել են սև զգեստով և մանկահասակ երեխաների հետ:

Հավելենք, որ Իրաքում ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով ավելի քան 560 կին և 600 երեխա  է ձերբակալվել: Նրանցից շատերն այլ երկրների քաղաքացիներ են:

 

Նույն շարքից