Բարի օր Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Այսօրվանից բելոռուսական կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան արգելված է

analitik.am

Փետրվարի 26-ից սկսված բելոռուսական կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան արգելված է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հավելելով, որ այսօր երկու երկրների միջև խորհրդակցություններ են սկսվելու ի հայտ եկած խնդիրները լուծելու համար:

Ռուսական համապատասխան կառույցները հայտարարել են, որ արգելքի մասով որոշումը կայացվել է, քանի որ Բելոռուսը ոչ մեկ անգամ խախտել է ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի կողմից գործող սանիտարական պահանջները:

Նշվում է, որ միայն 2017 թվականին բելոռուսական կողմը 596 անգամ խախտել է գործող պահանջները, խախտումներից 376-ը բաժին է հասել  կաթնամթերքին:

Բելոռուսական կողմը հաստատված սահմանափակումները ԵԱՏՄ նորմերի կոպտագույն խախտում է համարում:

Հավելենք, որ 2017 թվականին ռուսական իշխանություններն արդեն ժամանակավոր սահմանափակումներ հաստատել էին բելոռուսական կաթնամթերքի համար:

Նույն շարքից