Հասարակություն Պատահարներ 

Գորիս գյուղի սարից մարդ է ընկել

analitik.am

Փետրվարի 26-ին, ժամը 10:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս գյուղի սարից մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս գյուղի բնակիչ 1985 թ. ծնված Հ. Մ.-ը գյուղի մոտակա սարից մոտ 6 մ բարձրությունից ընկել է դաշտամիջյան հատված:

Փրկարարները Հ. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից