Բարի օր Քաղաքականություն 

Հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման վտանգ միշտ կա. Թոմաս դե Վաալ

analitik.am

Հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման վտանգ միշտ կա: Այս մասին  «Эхо Кавказа»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր ապրիլյան պատերազմի կրկնությունը:

Թոմաս դե Վաալի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ուզում: Սակայն մյուս կողմից կան սպառնալիքներ և զինքի կուտակում շփման գծում: Վաալը նշել է, որ հակամարտության գոտում մեծ քանակությամբ զենք կա, այդ թվում նաև հրետանի:

Փորձագետը հատարարել է, որ շփման գծում զորամիավորումների հրամանատարները ևս իրենց կշիռն ունեն: Եթե հանկարծ կողմերից մեկը գնա մարտական գործողությունների այդ հրամանատարները կարող են համապատասխան որոշումներ կայացնել ու գործի անցնել՝ չհասցնելով զանգահարել Երևան կամ Բաքու: Դրա համար էլ, Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողի կարծիքով, մարտական գործողությունների վերսկսման վտանգ միշտ կա:

 

Նույն շարքից