Քաղաքական 

Ստեփանակերտը նույն քաղաքը չէ, ինչ 20 տարի առաջ. Թոմաս դե Վաալ

«Эхо Кавказа»-ի հետ հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո Հայաստանի Հանրապետության մաս է՝ այնտեղ նույն տնտեսությունն է, ինչ Հայաստանում, նույն զինված ուժերն են, փաստացի, նույն ղեկավարությունն է:

Վաալը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան տնտեսական ծրագիրը շատ հաջող է ավարտվել: Ստեփանակերտը շատ լավ տեսք ունի, նման չէ այն քաղաքին, որը կար 20 տարի առաջ:

Խոսելով Արցախի և Աբխազիայի նմանության վերաբերյալ հարցի մասին՝ փորձագետը հրաժարվել է համեմատել երկու երկրները՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրանք նման են, քանի որ գրեթե ամբողջությամբ մեկուսացված են միջազգային հանրության կողմից և միայն նեղ ճանապարհ ունեն, որով կապվում են աշխարհի հետ:

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողի խոսքերով, ամեն ինչ այսպես է մնալու, քանի դեռ Բաքուն և Թբիլիսին չեն փոխել իրենց քաղաքականությունը:

Նույն շարքից