Միջազգային Քաղաքական 

Թուրքիան հատուկջոկատայիններ է ուղարկել սիրիական Աֆրին

Թուրքիան բանակային և ոստիկանական հատուկջոկատայիններ է մտցրել սիրիական Աֆրին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Թուրք պաշտոնյան նշել է, որ հատուկջոկատայիններն  Աֆրին են ուղարկվել խաղաղ բնակիչներին պաշտպանելու և հունվարի 20-ին մեկնարկած օպերացիայի ընթացքն ապահովելու համար: Այս մասին գրում է NTV-ն:

Թուրքիայի փոխվարչապետը նաև հավելել է, որ թուրքական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Աֆրինի քրդերի դիրքերին:

 

 

Նույն շարքից