Քաղաքական 

ԼՂ-ը հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր գնալ շատ համարձակ քայլի, ինչի համար հեռացվեց. Թոմաս դե Վաալ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որոշում կայացնող ղեկավարները ստիպված են հաշվի նստել հասարակության կարծիքի հետ, նրանք որոշում կայացնելիս շատ զգույշ պետք է լինեն: Այս մասին «Эхо Кавказа»-ի հետ հարցազրույցում ասել է  Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին և հավելելով, որ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշելով շատ համարձակի քայլի գնալ, ուղղակի հեռացվեց պաշտոնից:

Ինչ վերաբերում է այսօր տիրող իրավիճակին, Վաալի խոսքերով, իրավիճակն ավելի վատ է և մանևրելու տեղեր չկան:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ ամենասուր հարցն այն է, որ հայկական կողմի վերահսկողության տակ է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև մի քանի շրջաններ, որոնք ներառված չեն եղել Լեռնային Ղարաբաղի կազմում, և Ադրբեջանը երբեք չի համակերպվելու դրանց կորստի հետ: Իսկ հայկական կողմը երբեք դրանցից չի հրաժարվի, քանի դեռ չկան անվտանգության հստակ երաշխիքներ. «Բոլորն էլ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը մնալու է հայերի վերահսկողության տակ, սակայն խոսքը միայն ԼՂՀ-ի մասին չէ: Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի հեշտ էր այս հակամարտությունը կարգավորել, քան այսօր»:

Նույն շարքից