Քաղաքական Միջազգային 

Պուտինը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին. Սոբչակի դիմումը մերժվել է

Ռուսաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի դիմումի մերժումը, որով վերջինս պահանջում էր ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերագույն դատարանի վճռից հետո դատավճիռը կմտնի ուժի մեջ:

Սոբչակը նախագահական ընտրություններին Պուտինի մասնակցության հարցով Գերագույն դատարան դիմել էր փետրվարի 14-ին: Դիմումի մեջ նշված էր, որ Պուտինն արդեն երեք անգամ նախագահ է դարձել: Բացի դրանից, վերջինս մինչև այդ էլ նախագահի պաշտոնակատար է եղել:

Ինչ վերաբերում է նրան, որ 2008-12 թվականներին ՌԴ նախագահ է եղել Դմիտրի Մեդվեդևը, դա Սոբչակն ուղղակի «ռակիրովկա» է անվանել:

Նույն շարքից