Հայաստան Քաղաքական 

Էդմոն Մարուքյանը՝ Դանիա, Լուիզա Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը՝ Ռուսաստան. Պատգամավորների գործուղումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունենալիք ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության, մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լուիզա Սարգսյանը, Սասուն Միքայելյանը:

Նույն շարքից