Միջազգային Քաղաքական 

Աշխարհը կարող է ականատես լինել Թուրքիայի կողմից իրագործվող նոր ցեղասպանությանը. թուրքագետ

Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, սիրիական հակամարտության կողմերը ցանկանում էին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, սակայ Թուրքիայի բացահայտ օկուպացիան խախտեց այդ մտադրությունը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հունվարի 20-ին մեկնարկած սիրիական Աֆրինի թուրքական ռազմական օպերացիային, որը թուրքական կողմի հայտարարությունների համաձայն, շարունակվելու է սիրիական Մանբիջում:

Սաֆրաստյանի խոսքերով, թուրքական իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հետ ամբողջ սահմանին, ինչի մասին ոչ մեկ անգամ է հայտարարվել: Եթե դա տեղի ունենա, աշխարհն ականատես կլինի Թուրքիայի կողմից իրականացված նոր ցեղասպանությանը, քանի որ իր նպատակին հասնելու համար Անկարան նշված տարածքը պետք է մաքրի քրդերից:

Թուրքագետը կարծիք հայտնեց, որ այս պայքարում քրդերն օգտագործվում են ամերիկացիների կողմից և կարող են առևտրի սեղանի վրա հայտնվել, ինչը զգում են նաև հենց քրդերը, որոնք սկսել են արդեն դժգոհություններ հայտնել՝ կապված ԱՄՆ քայլերի հետ:

Ինչ վերաբերում է ԱՖրինում ընթացող օպերացիային և առհասարակ սիրիական հակամարտությանը մասով Հայաստանի դիրքորոշմանը, Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանն այնտեղ անելու բան չունի, չպետք է խաղերի մեջ մտնել, որի խաղացողները մեծ նպատակներ ունեն: Երևանը, թուրքագետի խոսքերով, կարող է միայն օգնել մեր հայրենակիցներին:

 

Նույն շարքից