Հնդկական կինոյի լեգենդ Շրիդևին խեղդվել է հյուրանոցային համարի լոգարանում: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Հայտնի դերասանուհու արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել: Նշվում է, որ նա կորցրել է գիտակցությունը, ինչից հետո՝ խեղդվել:
Դուբայում 54-ամյա աստղի մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Նա ԱՄԷ էր մեկնել ազգականի հարսանիքին մասնակցելու համար: