Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթար՝ «Նիսան Տիդայի» մասնակցությամբ

analitik.am

Փետրվարի 25-ին, ժամը 1.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթյա հենասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից