Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանը մերժեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանը սկսեց քննարկել Ծառուկյան դաշինքի ներկայացրած ընտրական օրենսգրքում փոփոխոթյուններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը: Հիմնական զեկուցող Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք նախագծով առաջարկում են հանել տարածքային ցուցակները, հանել ռեյտինգային ընտրակարգը:

Զոհրաբյանի խոսքերով, այս օրենսգրքով հաջորդ ընտրություններին գնալը նշանակում է գնալ ևս մեկ այլասերված ընտրությունների, որը կրկին լինելու է ոչ գաղափարների ընտրություն:

Զոհրաբյանը նշեց, որ քննարկվող հարցի շուրջ կա  քաղաքական կոնսենսուս -1. Խորհրդարանում գտնվող  4 ուժերից 3-ը կողմ են, և միայն ՀՀԿ-ն է դեմ:

Ծառուկյան խմբակցության պատգամավորը նաև հավելեց, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր տարբերակները՝ հավելելով, որ պետք չէ այս ընտրակարգով գնալ հաջորդ ընտրություններին:

Պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին հայտարարեց, որ գոյություն ունեցող ընտրակարգը համապատասխանում է ժողովրդավարության կանոններին, կոնսենսուս չի եղել և առաջարկեց դեմ քվեարկել:

Քվեարկության արդյունքում ձայների 39 կողմ և 56 դեմ հարաբերակցությամբ Ծառուկյան դաշինքի ներկայացրած նախագիծն օրակարգ չընդգրկվեց:

Մինչ քվեարկությունը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ հարցն ԱԺ-ում հաջողություն կունենար, եթե համաձայնեցված բերվեր խորհրդարանը՝ հավելելով, որ այն չկա, սակայն դա չի նշանակում, որ հարցը փակված է, քանի որ այս ընտրակարգը հակաժողովրդական է՝ մանդատ կարող է ստանալ ավելի քիչ ձայն ստացողը:

Նույն շարքից