Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Անակնկալ ԱԺ-ում. Մարտի 1-ի դեպքերի մասին նախագիծը միաձայն ընդգրկվեց ԱԺ օրակարգ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանն անակնկալ կերպով միաձայն որոշում կայացրեց մարտի 1-ի դեպքերի մասին ԵԼՔ խմբակցության նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին՝ կողմ քվեարկեց 99 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է Հանրապետականը դեմ: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կոչ արեց նախագիծն ընդգրկել օրակարգ, քանի որ կարիք կա այն քննարկելու:

Ապա ելույթ ունեցան Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը և խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ առաջարկելով նախագիծն ընդգրկել ԱԺ օրակարգ:

Նույն շարքից